Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմա»-ի մարզիչ


Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմա»-ի մարզիչ
Դեկտեմբեր 1 11:51 2019

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը դեռևս պատրաստ  չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե:

Իտալական Սերիա Ա-ի «Վերոնա»-ի դեմ խաղից առաջ Ֆոնսեկան խոսել է ֆուտբոլիստների մարզավիճակից և շեշտել է, որ թիմը լավացրել է խաղային որակները: «Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե»,-ասել է մասնագետը:

Ֆոնսեկան «Վերոնա»-ին ուժեղ թիմ է համարում և հեշտ խաղ չի ակնկալում: ««Վերոնա»-ն ընթացիկ առաջնությունում երկրորդ լավագույն արդյունքն ունի պաշտպանական գծում»,-շեշտել է նա:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն կհյուրընկալվի «Վերոնա»-ին: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդլայնված հայտացուցակը, որտեղ նաև Մխիթարյանի անունը կա:

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին: