Ավինյանը ներկայացրեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը


Ավինյանը ներկայացրեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը
Նոյեմբեր 20 13:37 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հայկական «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը: նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշեց, որ ընկերությունը խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ:

«Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով և կանոններով չեն ուզում առաջնորդվել: «Տարոն Ավիա»-ն խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ: Եվրոպական մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտներին չի համապատասխանում, և խնդրահարույց են թռիչքները: Մենք որակական առումով բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց, եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունն ու առաջնահերթությունը, և այստեղ զիջելու տեղ չունենք»,- ասաց Ավինյանը:



loading...