ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա


ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա
Նոյեմբեր 20 11:13 2019

ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաև միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած և զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված հարցեր:

 

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: