Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ հայտարարում է Սարհատ Պետրոսյանը, իրականությանը համապատասխանում է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է Aysor.am-ը։
Դիտարկմանը, թե Պետրոսյանը խոսում էր կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին, Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Էդպես էլ չեմ հասկացել, թե ինչ նկատի ունի»։
Հարցին՝ հետաքննության ներքո է արդյոք Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, այժմ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը, Տիգրան Ավինյանն ասաց՝ ոչ։
«Ոչ, պարոն Էլոյանը, որքան ես տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել պարոն Պետրոսյանի արած հայտարարության հետ կապված», - նշեց Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետը պնդեց՝ ինքը որևէ դերակատարում չի ունեցել որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված։
«Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ», - նշեց Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում։