ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո ևս մեկ այդպիսի նախագիծ շրջանառության մեջ է դրվել ամերիկյան խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում։
Եվս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին, այսօր միացել են այդ նախագծին աջակցող սենատորներին։ Նրանց թիվն այժմ ավելի քան 20 է։