Ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու․ Մհեր Գրիգորյան


Ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու․ Մհեր Գրիգորյան
Նոյեմբեր 13 21:29 2019

Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են անընդհատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Էս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք էլ կարող ենք համարել, ձմեռային ամիսներին գազը չի թանականալու։ Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման խնդիր չի քննարկվելու։ Էս մասով կարող ենք վստահ լինել»,- ասաց Գրիգորյանը։