Ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը 06-ով մխրճվել է 49-ամյա վարորդի քարով բարձված ЗИЛ–ի մեջ. կա վիրավոր


Ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը 06-ով մխրճվել է 49-ամյա վարորդի քարով բարձված ЗИЛ–ի մեջ. կա վիրավոր
Նոյեմբեր 13 15:32 2019

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի «Արև» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DO 779 համարանիշի և 49-ամյա Կարապետ Մարգարյանի վարած ЗИЛ մակնիշի 35 QF 875 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչակայն աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com