ԱԻՆ-ը վերջին օրերին հրդեհների թվի ավելացումը համարում է անպատասխանատու վարքի հետևանք


ԱԻՆ-ը վերջին օրերին հրդեհների թվի ավելացումը համարում է անպատասխանատու վարքի հետևանք
Նոյեմբեր 13 15:00 2019

 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:

«Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:

 
 
Реклама 16

Արտակարգ իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը»,-  ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: