Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ


Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
Նոյեմբեր 13 13:10 2019

 Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ - արեւելքում: Այդ մասին ասված Է հանրապետության ներքին գործերի նախարարության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Գործողությունն իրականացվում Է Վանի, Հաքյարիի եւ Շըռնաքի նահանգներում: Դրա նպատակն Է ձմռան շրջանին ՔԱԿ-ի նախապատրաստման կանխումը, երբ կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ եւ ստեղծում ենթակառուցվածք Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի եւ տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ:

 

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար Է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ - արեւելյան շրջաններին անկախության տրամադրման համար: 2015 թվականի հուլիսին հակամարտության սրվելուց հետո սպանվել են մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր զինյալներ: Թուքիայում ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական անջատական կազմակերպություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: