Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ


Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ
Նոյեմբեր 13 11:11 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում:

Զավեշտալի է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնած անձը պատրաստակամություն է հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հների և նորերի, դավադիրների և նիկոլասերների, և վերջապես, հպարտների և խաշ ուտողների։

Հենց այսպես էլ ապրում ենք։

Հ. Գ. Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ»։