Կրունկների ճաքերից ազատվելու 5 պարզ միջոց


Կրունկների ճաքերից ազատվելու 5 պարզ միջոց
Հոկտեմբեր 20 14:51 2019

Երևի բոլորիս էլ անհանգստացրել են կրունկների Ճաքերը և միշտ անհարմար զգալու պատճառ են դարձել: Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում կրունկների ճաքերից ազատվելու 5 միջոց:


Կիտրոնի հյութ
10 րոպե պահեք ձեր չոր կրունկները կիտրոնի հյութի մեջ, ապա տրորեք կրունկները: Կիտրոնի հյութի թթուն շատ էֆեկտիվ է, քանի որ այն կարողանում է հեշտությամբ փափկեցնել չոր մաշկը:


Ձիթապտղի յուղ
Չոր և ճաքճքված կրունկները խոնավեցման կարիք ունեն և այս դեպքում ձիթապտղի յուղը կարող է ուղղակի անփոխարինելի լինել: Քսեք ձիթապտղի յուղը ձեր կրունկներին և տրորեք:


Վազելին
Վազելինը այնքան խիտ է և խոնավեցնող, որ կարող է փափկացնել ցանկացած չոր և ճաքճքված մաշկ: Ավելի ցանկալի արդյունք ստանալու համար քնելուց առաջ վազելինը քսեք և վրայից գուլպաներ հագեք: Առավոտյան ձեր կրունկներն ավելի փափուկ և հարթ կլինեն:


Շաքար
Շաքարի սկրաբը կարող է շատ արդյունավետ լինել կրունկի ճաքերի համար: Խառնեք մեկ ճաշի գդալ շագանակագույն շաքարավազը մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ, ապա քսեք ձեր ոտքերին և պահեք10-15 րոպե: Արդյունքում ձեր մաշկը շատ փափուկ կլինի:


Մեղր
Խառնեք մեղրը տաք ջրի հետ, ապա ոտքերը 10-15 րոպե պահեք այդ հեղուկի մեջ և դուք միանգամից կզգաց դրական արդյունքը:



loading...