Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը առաջատարներից մեկի՝ Իսպանիայի ներկայացուցիչ Անտոն Գուիժարի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:
Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց:
Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և 4 առաատարների շարքում է: