ԿԳՄՍՆ-ն ևս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից. «Փաստ»


ԿԳՄՍՆ-ն ևս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից. «Փաստ»
Հոկտեմբեր 19 08:02 2019

«Փաստը» գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից և մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր:

Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ:

Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, և ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը... 

Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների... 

Հուսանք, որ այս դեպքում տրված պատվերների գումարների մեծությունը կապ չունի Գյումրիից Երևան ուղերթի քայլերի քանակի հետ:



loading...