Լանջանիստ գյուղի սարերում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ


Լանջանիստ գյուղի սարերում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
Հոկտեմբեր 18 22:46 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել՝ 17:07-ին: