Չինական առաջատար Phoenix TV-ն անդրադարձել է Հայաստանում կայացած գլոբալ ինովացիոն ֆորումին


Չինական առաջատար Phoenix TV-ն անդրադարձել է Հայաստանում կայացած գլոբալ ինովացիոն ֆորումին
Հոկտեմբեր 18 17:03 2019

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից հոկտեմբեր 16-18-ը կազմակերպված «Վերափոխելով արհեստական բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF19) շրջանակներում Սիան Սունը ֆորումի բացման արարողությունից հաղորդում է ներկայացրել չինական առաջատար Phoenix TV-ի համար`  ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացն ու հավակնոտ պլանները՝ աշխարհի մակարդակով։

Սիան Սունը GIF19 շրջանակներում  կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից էր։ Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի  տեխնոլոգիական ոլորտի վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցը համատեղ կազմակերպել էին FAST-ը և «Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA), որոնք առաջին անգամ էին համագործակցում նման նախաձեռնության շրջանակներում` նպատակ ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել լրագրողներին։

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական Միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում կամ որոնց թղթակցում են լրագրողները։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։

Video Player