ԱԱԾ–ն այցելել է Հրայր Թովմասյանի հայրական տուն. հայտնի է, թե ինչ են հարցրել նրան


ԱԱԾ–ն այցելել է Հրայր Թովմասյանի հայրական տուն. հայտնի է, թե ինչ են հարցրել նրան
Հոկտեմբեր 17 19:05 2019

ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  75–ամյա Վարդան Թովմասյանի՝  Դարակերտ գյուղում գտնվող տուն։ NEWS.am–ի հետ զրույցում Հրայր  Թովմասյնի քույրը՝ Անժելա Թովմասյանը հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցները  հետաքրքրվել են, թե երբ է հայրը փոխել տան տանիքը։

«Իշխանություններն այս քայլով փորձում են բարոյական և հոգեբանական ճնշում  գործադրել մեր ընտանիքի նկատմամբ։ Թեև նրանց հայտնի է, որ հայրս լուրջ առողջական խնդիր ունի. նրանց հիմա մնացել է միայն այս գործողությունը»,–ասաց նա։

Նշենք, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր Թովմասյանի դուստրերին։