Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում


Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում
Հոկտեմբեր 17 12:18 2019

Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:

 

Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:

 

Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ:  

 

 

 



loading...