Հայկ Հարությունյանի հետ ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան հեռացել է երկրից. իսկ ինչո՞ւ. «Ժողովուրդ»


Հայկ Հարությունյանի հետ ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան հեռացել է երկրից. իսկ ինչո՞ւ. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 17 08:02 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը:

ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով` Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել:

Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարեւրագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, եւ հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերդառնա ՀՀ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում