Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային


Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային
Հոկտեմբեր 16 21:21 2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոնցներին, որոնք սահմանվել էին թուրքական կողմի վրա Սիրիայում սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով:

«Մենք տեսնում ենք, որ ներքին ճնշման պայմաններում, Թրամփը մեր երկրի դեմ որոշ քայլեր է անում։  Մեզ համար անընդունելի է ցանկացած պատժամիջոց և սպառնալիք։ Նշյալ պատժամիջոցների դեմ մենք էլ մեր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք և պատասխանը կտանք», -ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ:

ermenihaber.am