Այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել (տեսանյութ)


Այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել (տեսանյութ)
Հոկտեմբեր 16 18:24 2019

Տեսանյութն ու գրառումը՝ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Video Player
 

 

«Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պա

 

 

հին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։ Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ»,- տեսանյութը մակագրել է Ալեն Ղուլյանը։