Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար


Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար
Հոկտեմբեր 16 14:54 2019

Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամարդ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։

«Ատելություն  խոսքերը,  ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե  մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է Փայլանը։

Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։

Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել  մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։

Garo Paylan – Կարօ Փայլան

@GaroPaylan

Çanakkale’de 74 yaşındaki bir Kürt, eşiyle Kürtçe konuştuğu için saldırıya uğradı.

Nefret söylemleri, ırkçı politikalar, devam eden savaş, nefret suçlarına yol açıyor.

Gerilimi düşüremezsek, daha vahim nefret suçları kapıdadır. https://twitter.com/gazeteduvar/status/1184295396505542656 

duvaR

@gazeteduvar

Çanakkale 18 Mart Üniversitesi Hastanesi’nde göz ameliyatı olan eşi Bedriye Yaşlı (71) ile Kürtçe konuşan Ekrem Yaşlı’ya (74) ırkçı saldırıda bulunulduhttps://www.gazeteduvar.com.tr/turkiye/2019/10/16/74-yasindaki-yasli-kurtce-konustugu-icin-saldiriya-ugradi/ 

shantnews.am



loading...