Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք Է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ (արեւելյան) մասում»,-ասել Է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: