Կանադան կասեցնում Է զենքի մատակարարումը Թուրքիային. AFP


Կանադան կասեցնում Է զենքի մատակարարումը Թուրքիային. AFP
Հոկտեմբեր 16 10:15 2019

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:

Այդ որոշումն ընդունվել Է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության լույսով, որը, ինչպես նշում են Կանադայի ԱԳ նախարարությունում, «խախտում Է տարածաշրջանի կայունությունը»: Այդ կապակցությամբ Օտտավան «ժամանակավորապես կասեցնում Է» Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները:

ԱՄՆ-ը դատապարտել Է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...