Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնա­խարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. մեկ այլ առանցքային պատճառ էլ կա․ «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնա­խարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. մեկ այլ առանցքային պատճառ էլ կա․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 16 08:13 2019

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հա­րությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառ­ներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:

Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:

Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-իև: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել...»: Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնա­խարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորի:

Սակայն «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաս­տան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...