ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը՝ CDI երիտասարդական կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ


ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը՝ CDI երիտասարդական կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ
Հոկտեմբեր 15 23:24 2019

Օրերս Հռոմում տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (IDC-CDI) գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում հիմնադրվել է կառույցի երիտասարդական կազմակերպությունը (YCDI- Youth of CDI):

ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը դարձել է CDI-ի երիտասարդական կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Նրա խոսքով` իր համար մեծ պատիվ է լինել կառույցի հիմնադիր խորհրդի անդամ` ներկայացնելով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և DEMYC-ը (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք), որտեղ վերջինս զբաղեցնում է Նախագահի տեղակալի պաշտոնը։ 

Ըստ նրա այս հաջողությունը շատ կարևոր է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար, քանի որ այն նոր հնարավորություններ կստեղծի  երիտասարդների համար միջազգային ամենաբարձր հարթակներում իրենց ձայնը բարձրացնելու և տարբեր երկրների կուսակցությունների հետ գործակցելու նոր ուղիներ մշակելու համար: 

«CDI-ը համաշխարհային ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկն է և միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի շուրջ 75 երկրներից: Դրա անդամ կուսակցություններն ունեն լայն աշխարհագրական ներկայացվածություն (Եվրոպա, Լատինական Ամերիկա, Ասիա, Աֆրիկա)։ Եկել էր ժամանակը այդ կառույցի երիտասարդական բլոկը ստեղծելու համար։ Ուրախ եմ, որ դրա հիմնադիր խորհրդի անդամ եմ և կրկնակի ուրախ եմ, որ այժմ ՀՀԿ երիտասարդների համար նոր հարթակներ են ստեղծվում ամրապնդելու երկկողմանի և բազմակողմանի կապերը գաղափարակից քաղաքական ուժերի հետ, հատկապես մեր սերնդի քաղաքական գործիչների շրջանում»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը CDI լիիրավ անդամ է 2019թ ապրիլից։ 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն