«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը


«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
Հոկտեմբեր 15 18:27 2019

 «Արմենիա Վայն» գինու գործարանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր և գործարարներ: Միջոցառումն անցկացվում էր «Արմենիա Վայն» ընկերության հովանու ներքո։

 

 

Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալը

 

 

Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում անդրադարձել է երկրի տնտեսական իրավիճակին և արձանագրած արդյունքներին։

 

Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայնի» գինու հնացման մառանում և հույս հայտնել,  որ այդ ակադեմիական միջավայրում կհնչեն ստեղծագործ մտքեր և գաղափարներ։

 

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձել են Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալին, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում կատարվող աշխատանքներին։

 

Հայկական գինիների մրցունակության գաղտնիքը՝ «Արմենիա Վայնի» օրինակով

 

Արագածոտնի մարզի գրավչության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է գործարարների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացումը։

 

«Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրչտյանը ներկայացրել է  մարզի գինեգործական հարուստ մշակույթն ու ընկերության կողմից գինեգործության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։ Ներկայացվել է գործարանի տարիների պատմությունը, խոսվել՝ հայկական գինին միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ընկերության ջանքերի մասին։

 

«Երբ 13 տարի առաջ մտանք գինեգործության ոլորտ, կարելի է ասել՝ այն Հայաստանում իր վատ օրերն էր ապրում։ Մենք չվարանեցինք ու ասացինք, որ պետք է ստեղծենք այնպիսի գինի, որը կկարողանա մրցել համաշխարհային լավագույն բրենդների հետ։ Մենք հավատացինք այդ գաղափարին և մեզ համար հիմնեցինք նման բարձր նշաձող։ Դա նշանակում էր, որ անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, պետք էր միջազգային փորձը բերել Հայաստան, և այս առումով չգնացինք որևէ փոխզիջման ու միջազգային լավագույն փորձը ներդրեցինք Արագածոտնի մարզում՝ «Ամենիա Վայն» ընկերությունում»,- նշել է Վահագն Մկրտչյանը։

 

Համահիմնադրի խոսքով, ընկերության աշխատանքներում ներգավեցին միջազգային ամենաբարձր մակարդակի խորհրդատուների և թիմը համալրեցին երիտասարդ կադրերով։ Նա նշել է, որ հայկական գինիների հաջողության գործում մեծ դեր ունի հնավանդ գինեգործական մշակույթը, որի վրա էլ ընկերությունը շեշտադրում է կատարել գինին ներկայացնելիս։