Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ


Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Հոկտեմբեր 15 16:50 2019

Երեւանում հոկտեմբերի  15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: