«Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից. SDF


«Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից. SDF
Հոկտեմբեր 15 16:00 2019

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) քրդական խմբավորման ներկայացուցիչները հայտնում են հայերի մասնակցությամբ թուրքամետ զինյալներից Թուրքիայի հետ սահմանակից Ռաս ալ–Այն քաղաքի ազատագրման մասին։

«Դա հրաշք է։ SDF–ի մի խումբ (տեղի հայեր, չեչեններ, արաբներ, քրդեր և այլն) մարտիկներ հենց նոր հաղթանակ տարավ ՆԱՏՕ–ի զինվորականների նկատմամբ, որոնց աջակցում էին Ալ Քայդեի և ԻԼԻՊ–ի (արգելված է մի շարք երկրներում) «նախկին» ջիհադականները, որոնք պատրաստ էին էթնիկ զտումներ անցկացնել Սերեկանյեում (Ռաս ալ-Այնում)։ Ընդամենը մեկ փոքր մարտ, սակայն որքան ուրախալի է»,–հայտնում է Twitter–ում SDF–ի տեղեկատվական ռեսուրսներից մեկը։

Բնակավայրն ազատագրելու մասին տեղեկությունը հաստատում են նաև այլ քրդական ռեսուրսներ։ Տեղի որոշ լրագրողներ հայտնում են այն մասին, որ մարտերը քաղաքի մուտքի մոտ շարունակվում են։

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում բնակվում է շուրջ 3000 հայ, մեծ մասը` Կամիշլիում։ Այսօր այդ շրջաններում բախումներ չկան։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ–Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Թուրքիան ահաբեկիչների շարքն է դասում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD) և YPG–ի ներկայացուցիչներին, որոնց ավանդաբար աջակցել է ԱՄՆ–ն։ Նրանց վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանները։

Թուրքիայի սկսած ռազմական գործողություններից 2 օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ նահանգները քրդերին չի աջակցի վնասելով իրեն, և զորքը դուրս կբերի Սիրիայից։

ԱՄՆ–ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) քրդական ապստամբական խմբավորման զինյալները դա «մեջքին հասցված հարված» էին որակել։

armeniasputnik.am