«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանել է՝ Աննա Հակոբյանը Բեյրութ է մեկնել բիզնես, թե էկոնոմ դասով


«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանել է՝ Աննա Հակոբյանը Բեյրութ է մեկնել բիզնես, թե էկոնոմ դասով
Հոկտեմբեր 15 14:10 2019

«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարում է, որ ամառային ողջ շրջանում իր կողմից շահագործվող Boeing 737 օդանավում առկա են եղել միայն էկոնոմ դասի նստատեղեր: Այս պարզաբանմամբ ավիաընկերությունն արձագանքել է լրատվամիջոցների այն հարցին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ. հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ս , թե էկոնոմ դասով:

«Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով,ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ ս, թե էկոնոմ դասով: Նախ ցանկանում ենք նշել, որ Արմենիա ավիաընկերությունը՝ ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն ունի, թե բիզնես և թե էկոնոմ դաս: Արմենիա ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ՝ընդհանուր 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում, հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը, ավիաընկերությունը իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր: Բիզնես դասի նստատեղերը ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեր: Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղը առանձնացված են վարագույրով»,-նշում են ավիաընկերությունից: