Նախագահականի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու են


Նախագահականի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու են
Հոկտեմբեր 15 12:42 2019

 

Առաջիկայում պետական կառույցներում միջին օղակի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է: ArmDay.am-ը ԱԺ կայքից տեղեկացավ, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառվում:

Նախագծի համաձայն՝ բարձրանալու են Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի չափը:

Նույն աղբյուրից տեղեկացանք, որ նրանց աշխատավարձը միջինում կկազմի 150 հազար դրամ: Նախագիծը դրված է շրջանառության, սակայն հանձնաժողովում եւ լիագումար նիստերում դեռ չի քննարկվել: