ԱՄՆ-ը Թուրքիային ծանուցել Է, որ այլեւս չի հանդուրժելու նրա գործողությունը Սիրիայում. Փենս


ԱՄՆ-ը Թուրքիային ծանուցել Է, որ այլեւս չի հանդուրժելու նրա գործողությունը Սիրիայում. Փենս
Հոկտեմբեր 15 11:14 2019

 Վաշինգտոնը ծանուցել Է Անկարային, որ ԱՄՆ-ը այլեւս չի պատրաստվում համակերպվել Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, որի ելույթը հրապարակել են The Washington Post-ի լրագրողները:

Ինչպես պարզաբանել Է Փենսը, ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց Է անցկացրել Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նախագահն այսօր առավելագույն հաստատակամություն դրսեւորեց նախագահ Էրդողանի հետ խոսելիս»,-ասել Է Փենսը: Նա նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը հասկանալ Է տվել, որ «ԱՄՆ-ը պարզապես այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի ներխուժումը Սիրիա», եւ պնդում Է «կրակի անհապաղ դադարեցումը»: Փենսի խոսքով՝ Թրամփն ընդգծել Է, որ «այսօր սահմանված պատժամիջոցները միայն սկիզբն են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: