2100 տարվա հնություն ունեցող գերեզմանում հնէաբանները հայտնաբերել են «այֆոնով Նատաշայի»

2100 տարվա հնություն ունեցող գերեզմանում հնէաբանները հայտնաբերել են «այֆոնով Նատաշայի»
Հոկտեմբեր 13 23:14 2019

Տիվայի Հանրապետությունում գտնվող Ալա-Թեյ կամ «Ռուսական Ատլանտիդա» անվանմամբվայրը չի դադարում հնագետներին զարմանալի գտածոներ մատուցել։ Տարածքը ջրից դուրս է գտնվում տարվա ընթացքում միայն մի քանի շաբաթ, այդ իսկ պատճառով հնէաբանները չեն կարողանում այնտեղ հեշտ ու արդյունավետ աշխատել։ Սակայն, ամենից հաճախ, նրանց աշխատանքը արդարացիորեն «պարգևատրվում է» հետաքրքիր գտածոներով, ինչպիսին է օրինակ այն, ինչի մասին կխոսենք այժմ։

 

 

 

 

 

Հնագույն ժամանակներում թաղված կնոջ գերեզմանում հայտնաբերել են հետաքրքիր աքսեսուար, որի անալոգին գիտնականները նախկինում չեն հանդիպել։ Սանկտ Պետերբուրգի նյութական մշակույթի պատմության համալսարանի բժիշկ Մարինա Կիլունովսկայան, ով գլխավորում է Թուվինյան հնագիտական արշավախումբը, գերեզմանն անվանում է հնագիտական սենսացիա։

 

 

 

Գերեզմանոցի տարիքն ավելի քան 2 հազար է։ Դրանում հայտնաբերվել է քարից պատրաստված խոշոր, քառակուսի մի իր՝ փիրուզներով և այլ քարերով զարդարված։ Աքսեսուարի չափերը կազմում են 18x19 սմ։ Հնէաբան Պավել Լեուսը, ով գտել է իրը, այն նմանեցնում է ժամանակակից սմարթֆոններին։

Հենց այդ պատճառով էլ հնագետները կատակով թաղված կնոջն անվանում են «այֆոնով Նատաշա»։

 

 

 

Կնոջ իրանը զարդարված է եղել չինական ուշու մետաղադրամներով, որոնց շնորհիվ էլ գիտնականներն առանց դժվարության գնահատել են նրա տարիքը։ Նման մետաղադրամներից հնագույնները չինացի վարպետները պատրաստել են 2137 տարի առաջ։

«Ռուսական Ատլանտիդան», ամենայն հավանականությամբ, գիտնականներին կշարունակի զարմացնել։ Հակավոր է սպասել նոր զարգացումների։

loading...