Տավուշի մարզում ВАЗ 21099-ը բախվել է ծառին. կա տուժած


Տավուշի մարզում ВАЗ 21099-ը բախվել է ծառին. կա տուժած
Հոկտեմբեր 7 21:12 2019

Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 15-դ կմ հատվածում ВАЗ 21099 մակնիշի 35 PԼ 875 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 52-ամյա Գարիկ Ե-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: