Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները


Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները
Հոկտեմբեր 6 12:26 2019

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից  առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում:

 

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտնել էր, որ մարզիկին վիրահատության չեն ենթարկի, սակայն հիմնական մարզումների նա կվերադառնա մեկ ամսից:

 

Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:



loading...