Սարգիս Ադամյանը ճանաչվեց Բավարիա - Հոֆենհայմ խաղի լավագույն ֆուտբոլիստ


Սարգիս Ադամյանը ճանաչվեց Բավարիա - Հոֆենհայմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Հոկտեմբեր 5 19:55 2019

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլը հաղթանակ պարգևեց իր թիմին «Բավարիայի» դեմ խաղում:

 

Հեղինակավոր WhoScored վիճակագրական հարթակն Ադամյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայ հարձակվողը 10 հնարավորից ստացել է 8.2 գնահատական, որն ամենաբարձրն է երկու թիմերի ֆուտբոլիստների մեջ:



Մեկ այլ հայտնի վիճակագրական հարթակ SofaScore-ը նույնպես լավագույնն է ճանաչել Ադամյանին՝ 10 հնարավորից տալով 7.5 գնահատական: