Յակուտիայում բացառիկ ալմաստ-մատրյոշկա են գտել.տեսանյութ


Յակուտիայում բացառիկ ալմաստ-մատրյոշկա են գտել.տեսանյութ
Հոկտեմբեր 4 21:32 2019

Յակուտիայի հանքերից մեկում բացառիկ ալմաստ են գտել՝ ալմաստ, որի մեջ ալմաստի այլ կտոր կա, որն ազատ տեղաշարժվում է: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Պատմության մեջ դեռևս նման ալմաստ չի գտնվել, հայտարարել է Ալռոսա ընկերության ներկայացուցիչը: 0.02 կարատ քաշով ալմաստը հայտնվել է 0.62 կարատ քաշով ալմաստի մեջ: Ըստ մասնագետների՝ առաջինը ձևավորվել է փոքր քարը, ապա դրա շուրջը՝ մեծ քարը: Նրանք, սակայն, չեն կարողանում բացատրել, թե ինչու երկու բյուրեղները չեն միաձուլվել: