Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզուհիներ


Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն երեք հայ մարզուհիներ
Հոկտեմբեր 2 11:01 2019

 Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կմեկնարկի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երեք ներկայացուցիչ:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Մարզուհիները պայքարը սկսեն հոկտեմբերի 3-ին:

 



loading...