Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր


Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Սեպտեմբեր 27 15:32 2019

Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի ԱԱ-ում գերծանր քաշային Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտի 460 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Մինասյանը ևս փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 248 կգ արդյունքով:

Երկամարտի արդյունքում բրոնզե մեդալին արժանացավ Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ արդյունքով:

Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել՝ 212 կգ արդյունքով:

Իսկ Ալեքսանյանը պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, անգերազանցելի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի անհավանական 484 կգ արդյունքով: Նա աշխարհի 3 ռեկորդ սահմանեց: