Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել


Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել
Սեպտեմբեր 26 18:16 2019

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա հանդիպումը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։

 

ՀՖՖ-ն կապ հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ. «Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»:

 

Հայաստանի ազգային ընտրանին  Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերի 12-ին և 15-ին: