Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է պոկում վարժությունում աշխարհի ռեկորդով (տեսանյութ)


Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է պոկում վարժությունում աշխարհի ռեկորդով (տեսանյութ)
Սեպտեմբեր 26 16:15 2019

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ծանրորդները։ Պայքարի մեջ է մտել 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոնը, պոկելով 199 կգ աշխարհի ռեկորդ սահմանեց և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Առջևում հրում վարժությունն է։