Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրին․ Շարմազանովը՝ «Խոսքի արժեք»-ի հյուրն է


Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրին․ Շարմազանովը՝ «Խոսքի արժեք»-ի հյուրն է
Սեպտեմբեր 18 17:36 2019

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի չէր ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Շարմազանովը ուշադրություն է հրավիրում Վանեցյանի հրաժարականի տեքստի վրա, որը նրա կարծիքով տագնապի ազդանշան էր։ Նման կարծիք հայտնել է Է․ Շարմազանովը՝ «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում։ 

Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը հաղորդման շրջանակներում Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել են գործող իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունից, կադրային փոփոխություններից։ Ընթացող զարգացումները կհանգեցնեն արդյո՞ք արտահերթ ընտրությունների։ Այս եւ այլ հարցերի պատասխանը՝ հաղորդման մեջ։

Նշենք, որ «Խոսքի արժեք» հաղորդումը նկարահանվում է Նացիոնալ հյուրանոցում։  



loading...