Վալերիյ Օսիպյանը հարկ եղած դեպքում իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին (Տեսանյութ)


Վալերիյ Օսիպյանը հարկ եղած դեպքում իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 18 17:21 2019

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Վալերիյ Օսիպյանն առանձնահատուկ արտահայտել է իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասրակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։ 

Վալերիյ Օսիպյանը նշել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։

 

 

7
 
STOPPED
 
 
 
 

 

 
 
 


loading...