Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը խոտով բարձված ГАЗ 5327 ավտոմեքենայով կողաշրջվել է. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը խոտով բարձված ГАЗ 5327 ավտոմեքենայով կողաշրջվել է. կան վիրավորներ
Սեպտեմբեր 18 17:10 2019

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Զոլաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Գեղամ Ք.-ն իր վարած ГАЗ 5327 մակնիշի 16 OՏ 941 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գեղամ Ք.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 67-ամյա Գագիկ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել խոտի հակով, որը թափվել է: