Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք


Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք
Սեպտեմբեր 18 16:37 2019

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ 4 գնացք կաշխատի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Այսպիսի միջոցառում Գյումրի քաղաքում չի եղել երկրաշարժից հետո: Սա աննախադեպ միջոցառում է լինելու, քանի որ մոտ 15000 այցելուի ենք սպասում: Այդ օրը 4 գնացք է աշխատելու: Գնացքները Երևանից շարժվելու են ժամը 07:55-ին, 9:15-ին, 9:55-ին և 12:00-ին, և հետ են վերադառնալու ժամը 20:25-ին, 21:40-ին, 22:40-ին և 24:00-ին»,- նշեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը հավելեց, որ Գյումրու հյուրանոցներում արդեն բոլոր տեղերն ամրագրված են այդ օրվա համար, սակայն բնակիչների կողմից ևս անհատական տներ են տրամադրվում:

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվելՍեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ինՄինչև ժամը 23:00-ն այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարաններըՔաղաքի կենտրոնում կկազմակերպվեն 7 երաժշտական հարթակներմասնավորապեսվինիլէլեկտրոնայինռոքջազփոփդասականհայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համարԱնկախության տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվելու են նաև Երևանում և Հայաստանի այլ մարզերումՈղջ օրվա ընթացքում տեղի են ունենալու հանրային քննարկումներկինոդիտումցուցադրություններ և ցուցահանդեսներ: