Փաշինյանը դադարեցրել է Մարինա Ծատուրյանի լիազորությունները


Փաշինյանը դադարեցրել է Մարինա Ծատուրյանի լիազորությունները
Սեպտեմբեր 18 14:30 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով`

2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»:



loading...