Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Լուսանկար՝ Օսիպյանից


Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Լուսանկար՝ Օսիպյանից
Սեպտեմբեր 18 14:08 2019

Քաղաքացիական ակտիվիստ, Սփյուռքի նախարարության նախկին աշխատակից Տիգրան Մազմանյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրերը հավաքել է աշխատասենյակից։

«Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն Գեներալ։ Իրերը հավաքեց ու դուռը փակեց», - գրել է Տիգրան Մազմանյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հաստատել են տեղեկությունը, որ նախագահը վարչապետից ստացել է ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը, սակայն այն դեռ  չի ստորագրել։