ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
«Հրամանագիրը դեռևս չի ստորագրվել, բայց կարծում եմ այսօր կստորագրվի»,- նշեց Պետրոսյանը: