Ռուսթավիի հիվանդանոցում 18-ամյա աղջիկ է մահացել


Ռուսթավիի հիվանդանոցում 18-ամյա աղջիկ է մահացել
Սեպտեմբեր 18 12:07 2019

Ռուսթավիի Կենտրոնական հիվանդանոցում 18-ամյա աղջիկ է մահացել: Առկա տեղեկատվության համաձայն, երիտասարդ աղջիկը պետք է կատարեր քթի վիրահատություն, սակայն մինչ վիրահատությունը մահացել է, գրում է aliq.ge-ն։

Ընտանիքի անդամները կատարվածի մեջ բժիշկներին են մեղադրում և հայտարարում, որ սրտի կանգի պատճառը հանդիսացել է անզգայացումը:

Դեպքի առնչությամբ քաղաքի Կենտրոնական հիվանդանոցում մեկնաբանություններ դեռևս չեն անում:

Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 116 հոդվածով՝ անզգուշությամբ կյանքից զրկել:



loading...