ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են. «Ժամանակ»


ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են. «Ժամանակ»
Սեպտեմբեր 18 08:02 2019

«Ժամանակ»-ը գրում է․

«Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկե­րոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոն­ների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետևողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն: Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավոր Գևորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախա­գահ նշանակելուց, որն իր հեր­թին ապահովեց Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշա­նակվելը:

Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժա­մանակավոր պաշտոնակա­տար Գեղամ Գևորգյանը չխախտեց այս ավանդույթը և մյուս պրոռեկտորի պաշտո­նում նշանակեց իր սանիկին՝ էլինա Ասրիյանին: ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...