Երևանում 25–ամյա վարորդը Niva-ով մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Ագախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին


Երևանում 25–ամյա վարորդը Niva-ով մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Ագախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին
Սեպտեմբեր 17 22:50 2019

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ագախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Niva–ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Ագախանյանին: